Անտարկտիդայի սառույցները սպասվածից ավելի արագ են հալչում
Անտարկտիդայի արևմտան շրջաններում վերջերս սառույցի հալչելու ժամանակը գերազանցել է տարեկան 150 խորանարդ մետրը: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հաղորդում է Եվրոպական տիեզերական գործակալությունը: Փաստաթուղթը կազմվել է «Կրիոսատ» արբանյակի հավաքած տվյալների հիման վրա:
Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառույցների հալչելը համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հիմնական պատճառներից է:
Ըստ գիտնականների՝ «Կրիոսատ»-ի վերջին տվյալներից կարելի է եզրակացնել, որ սառույցի հալչելու արագությունը 15%-ով գերազանցում է կանխատեսումները:










