3D տպման տեխնոլոգիան ներխուժել է նաև խոհանոց. Foodini-ն կփոխարինի ամենահմուտ խոհարարին (լուսանկարներ)
Եռաչափ տպման տեխնոլոգիան արագ ներթափանցում է բազմաթիվ ոլորտներ. դրա միջոցով այսօր պատրաստում են զենք, հագուստ, խաղալիքներ,իսկ այսուհետ 3D տպիչն անփոխարինելի օգնական կլինի նաև խոհանոցում։
Իսպանացի մասնագետները ստեղծել են հետաքրքիր սարք, որը կարող է տարբեր ուտեստներ պատրաստել. հարկավոր է միայն դրա մեջ համապատասխան քանակությամբ թարմ մթերք լցնել։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Foodini կոչվող սարքը պատրաստում է տաք շոկոլադից մինչև իտալական ռավիոլի։
Ենթադրվում է, որ այն վաճառքում կհայտնվի 2014թ. կեսերին և կարժենա 1.400 դոլար։


Դրա տերը սարքի վրա տեղադրված կոճակներով կարող է ընտրել իր ուտեստի արտաքին տեսքը, ինչից հետո Foodini-ն կսկսի «տպել» ուտեստը՝ մթերային բաղադրիչները շերտ առ շերտ շարելով իրար ետևից։
Սա հատկապես դուր կգա փոքրիկներին, ովքեր Foodini-ի միջոցով կկարողանան մուլտֆիլմի հերոսների կամ կենդանիների տեսքով ուտելիք տպել։











