Google-ն Ասիայում բացել է առաջին տվյալների կենտրոնները

11:25 • 11.12.13

Google ընկերությունն Ասիայում բացել է իր առաջին տվյալների հավաքագրման կենտրոնները (data centres), գրում է BBC-ն:

 

Ընկերությունը նման քայլի է դիմել, քանի որ Ասիայում, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության կեսից ավելին, մեծանում է համացանցին միացող մարդկանց թիվը:

 

Google-ի համաձայն՝ Ասիայում նման կենտրոններ ունենալը կօգնի տարածաշրջանի օգտատերերին առավել արագ և «առավել հուսալի» հասանելիություն տրամադրել իր գործիքներին և ծառայություններին:

 

Երկու նոր կենտրոնները գտնվում են Թայվանում և Սինգապուրում:

 

Ասիան դարձել է ինտերնետ-ընկերությունների համար կարևոր շուկա: Google-ը հայտնել է, որ նախատեսում է 600 միլիոն դոլար ներդնել Ասիայի ամենամեծ՝ Թայվանի տվյալների կենտրոնում:

Google-ն Ասիայում բացել է առաջին տվյալների կենտրոնները