Սմարթֆոն` բացառապես կանանց համար. Lenovo-ն նոր սմարթֆոն է ներկայացրել (լուսանկարներ)

22:24 • 11.12.13

Lenovo ընկերությունը ներկայացրել է S820 Android սմարթֆոնները, որոնք նախատեսված են բացառապես` գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար:


Ինչպես ներկայացնում է Luxlux.net-ը` սմարթֆոնի կորպուսը ներկայանում է վառ կարմիր գույնով, ինչն արդեն վկայում է, որ սմարթֆոնը դուր կգա «կրքոտ» գույնի սիրահարներին:


Կորպուսի անկյունները, ավանդույթի համաձայն, կլորավուն են: Հեռախոսի հետին վահանակը պատված է թավշյա ծածկով:

 

Ստորև ներկայացնում ենք սմարթֆոնի տեխնիկական առանձնահատկությունները`


4,7 դյույմ անկյունագծով IPS էկրան` 1280 х 720 կետայնությամբ


MediaTek MT6589 քառամիջուկ պրոցեսոր` 1.2 գեգահերց հաճախականությամբ


1 գեգաբայթ հիշողություն


4 գեգաբայթ հավելյալ հիշողություն


Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգ


13 մեգապիքսել տեսախցիկ

 


 

 

Սմարթֆոն` բացառապես կանանց համար. Lenovo-ն նոր սմարթֆոն է ներկայացրել (լուսանկարներ)