Սերիալները բացասաբար են ազդում ծնելիության մակարդակի վրա. հետազոտություն

23:12 • 11.12.13

Գիտնականները, ուսումնասիրություն կատարելով տարբեր տարածաշրջաններում՝ ըստ սերիալների տարածվածության մակարդակի, պարզել են դրանց ազդեցությունը կանանց հայացքների վրա:


Ինչպես հայտնում է sobesednik.ru կայքը` ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հեռուստանովելները փոխում են կանանց տեսլականը ընտանիքի և հարաբերությունների մասին, և, հետևաբար, ազդում ծնելիության մակարդակի վրա:


Գիտնականները, վերլուծելով փաստերը, պարզել են, որ Բրազիլիայի այն հատվածներում, որտեղ հեռուստատեսությամբ մշտապես սերիալներ են ցուցադրում, 50 տարվա ընթացքում ծնելիության մակարդակը նվազել է 5 աստիճանով:

 

Սերիալները բացասաբար են ազդում ծնելիության մակարդակի վրա. հետազոտություն