Գիտնականները պարզել են, թե քնելու ժամանակն ինչպես է ազդում մարդու քաշի վրա. հետազոտություն

21:48 • 11.12.13

Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում մարդու կենսակերպը և օրակարգը նրա քաշի վրա:


Ինչպես ներկայացնում է sobesednik.ru կայքը` կանայք, ովքեր ամեն օր նույն ժամին են պառկում քնելու և արթնանում, որպես կանոն՝ չեն տառապում ճարպակալումից: Որքան խիստ է պահպանվում այս ռեժիմն, այնքան քիչ են լինում օրգանիզմում ճարպային կուտակումները:


Ավելի վաղ գիտնականները հաստատել էին, որ քնի պակասը հանգեցնում է ճարպակալման և քաշի ավելացման: Սակայն մինչ այժմ ոչ ոք չէր ուսումնասիրել քնելու հստակ ժամանակը:


Բժիշկները, փորձ անցկացնելով մի քանի հարյուր մարդկանց շրջանում, նկատել են, որ մարդիկ, ովքեր պառկում են քնելու կեսգիշերից հետո և քնում են 6.5 ժամից քիչ կամ 8.5 ժամից ավել, նրանց մոտ ավելի շատ ճարպեր են կուտակվում:
 

Գիտնականները պարզել են, թե քնելու ժամանակն ինչպես է ազդում մարդու քաշի վրա. հետազոտություն