Սմարթֆոնների թիվը շուտով կգերազանցի անձնական համակարգիչների թիվը. Business Insider

15:39 • 11.12.13

Տեխնոլոգիաների վերլուծաբան Բենեդիկտ Էվանսը Twitter-ում մի գծագիր է հրապարակել, որը հիմնված է Enders Analysis-ի տվյալների վրա, գրում է Business Insider-ը:

 

Էվանսը նշել է, որ սմարթֆոնների թիվը կգերազանցի անձնական համակարգիչների թիվը հավանաբար 2014 թվականի առաջին կեսին:

 

Սմարթֆոնների տարեկան վաճառքի ցուցանիշն առաջ է անցել անձնական համակարգիչների ցուցանիշից դեռ երկու տարի առաջ: Սակայն համակարգիչների հաստատված բազան 1,5 միլիարդից ավելին է, և դրանք սովորաբար ավելի երկար են օգտագործվում, քան սմարթֆոնները: Պլանշետները, որոնք հավանաբար կսկսեն ամենամյա վաճառքի թվով գերազանցել անձնական համակարգիչների թիվը, երրորդ տեղում են՝ հաստատված բազայի առումով:

Installed Base Of PCs Smartphones Tablets

Սմարթֆոնների թիվը շուտով կգերազանցի անձնական համակարգիչների թիվը. Business Insider