Ուսումնասիրությունը պարզել է, թե որ մասնագիտությունների տեր անձինք են հաճախ ալկոհոլ օգտագործում

22:54 • 12.12.13

Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի գիտնականները համատեղ ուսումնասիրություններ են իրականացրել՝ պարզելու, թե որ մասնագիտության տեր մարդիկ են առավել հակված ալկոհոլիզմին:


Ինչպես հայտնում է sobesednik.ru կայքը՝ նախկինում կարծիք կար, որ ավելի հաճախ ոգելից խմիչքներ օգտագործում են փականագործները, ջրմուղագործներն ու բեռնակիրները. նրանց համար խմիչքը հաճախ համարվում է աշխատանքի համար շնորհակալություն հայտնելու ձև: Սակայն վերջին ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ամենից շատ ալկոհոլ օգտագործում են փաստաբանները, իրավաբաններն ու բժիշկները (մասնավորապես՝ վիրաբույժներն ու ատամնաբույժները):

 

Վիճակագրության համաձայն՝ նարկոլոգիայի մասնագետի ծառայություններին դիմում են նաև բեռնատարների վարորդները, ոստիկանները, միջին օղակի մենեջերները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:

 

Ուսումնասիրությունը պարզել է, թե որ մասնագիտությունների տեր անձինք են հաճախ ալկոհոլ օգտագործում