Չինացի հաքերները համացանցում են տեղադրել հյուրանոցների 20 մլն այցելուների անձնական տվյալներ

15:58 • 12.12.13

Բազմաթիվ չինացիներ, որոնք դիմել են զբոսաշրջային հյուրանոցային համալիրների ծառայություններին, դարձել են անհայտ հաքերների զոհը, որոնք նրանց անձնական տվյալները հրապարակել են համացանցում։ Միջադեպի հետևանքով մոտ 20 մլն մարդ է տուժել, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով SecurityLab-ին։

 

Նախկինում անհայտ խմբավորումը, որն իրեն անվանում է «harbours of evil goods», հասանելիություն է ստացել երկրի մի քանի խոշոր հյուրանոցային ցանցերի տվյալների բազային։

 

The South China Morning Post պարբերականի տվյալներով` կայքը, որտեղ տեղադրված են եղել գողացված տվյալները, ներկայում անհասանելի է։ Սակայն ամբողջ տեղեկությունը հասանելի է այլ ծառայություններում։

 

Գողացված տվյալներում հասանելի են անուններ, հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստի հասցեներ, բնակության հասցեներ, ինչպես նաև մանրամասներ պատվերների և համարների ամրագրման իրականացման մասին։
 

Չինացի հաքերները համացանցում են տեղադրել հյուրանոցների 20 մլն այցելուների անձնական տվյալներ