Բժիշկները պատմել են, թե դեզոդորանտն ինչպես է ազդում քաղցկեղի առաջացման վրա. հետազոտություն
Անդրադառնալով այն հարցին, որ շատերի կարծիքով՝ հակաքրտինքային միջոցները կարող են կրծքի քաղցկեղ առաջացնել, բժիշկներն իրենց բացատրությունն են տվել:
Բժիշկ-ուռուցքաբան Ալեքսանդր Պետրովսկիի մեկնաբանությունները ներկայացնում է sobesednik.ru կայքը:
Ըստ բժշկի` չեն արվել այնպիսի գիտական հետազոտություններ, որոնք ցույց տված լինեն կապը հակաքրտինքային միջոցների կիրառման և կրծքի քաղցկեղի առաջացման միջև:
Որոշ գիտնականներ կարծիք են հայտնել, որ քաղցկեղի առաջացմանը կարող են նպաստել հիգիենիկ միջոցների մեջ առկա եթերների և ալյումինի միաձուլումը: Հիգիենիկ միջոցներն էստրոգենանման հետևանքներ են առաջացնում, իսկ էստրոգեն հորմոնը, ինչպես հայտնի է, կարող է նպաստել կաթնագեղձի չարորակ բջիջների աճին: Այս ուղղությամբ կատարված հետազոտություններից մեկը կոսմետիկ միջոցներում օգտագործվող եթերներ է հայտնաբերել կրծքի քաղցկեղով տառապող 20 կանանցից 18-ից վերցված հյուսվածքներում, սակայն այս ուսումնասիրությունը լիարժեք չի եղել:
Ինչպես նշում է բժիշկը՝ հետագայում առավել լայնամասշտաբ հետազոտություն է իրականացվել, որին մասնակցել են կրծքի քաղցկեղով հիվանդ 813 և 793 առոջղ կանայք: Օնկոլոգիական որևէ վտանգ չի հայտնաբերվել նրանց շրջանում, ովքեր օգտագործում են հակաքրտինքային միջոցները:










