Facebook-ի բաժնետոմսերը ներառվել են Standard & Poor’s 500 ինդեքսում

09:30 • 12.12.13

Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքը հաշվի կառնվի Standard & Poor’s 500-ի ֆոնդային ինդեքսի հաշվարկման ժամանակ, որի մեջ մտնում են 500 ամենախոշոր ամերիկյան ընկերությունների արժեթղթերը, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Այդ հայտարարությամբ է հանդես եկել S&P Down Jones Indices ընկերությունը, որը զբաղվում է ֆոնդային ինդեքսների մշակմամբ: S&P 500-ում Facebook-ը ներառելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 20-ի բորսային առևտրի ավարտից հետո:

 

S&P 500-ում Facebook-ը կփոխարինի ավտոմատ թեստային սարքավորումներ արտադրող Teradyne Inc.-ին: Facebook-ի բաժնետոմսերը հաշվի կառնվեն նաև S&P 100 ինդեքսը կազմելու ժամանակ, որտեղ ներառվում են 100 ամենախոշոր ամերիկյան ընկերությունների արժեթղթերը:

 

Facebook-ի բաժնետոմսերը ներառվել են Standard & Poor’s 500 ինդեքսում