Ճապոնական Nissan ավտոկոնցեռնը Չինաստանից հետ է կանչում «լյուքս» դասի մոտ 3.000 ավտոմեքենա

18:25 • 12.12.13

Ճապոնական Nissan ավտոկոնցեռնը Չինաստանից հետ է կանչում «լյուքս» դասի 2.855 ավտոմեքենա, որոնց դռների կողպեքներում անսարքություններ են նկատվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Չինաստանի ապրանքների որակի և տեխնիկական հսկողության պետական գլխավոր վարչությանը։

 

«Հետ կանչման ենթակա են 2012թ. հունվարի 19-ից մինչև 2013թ. օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում թողարկված Infiniti M25l և Infiniti M35l մոդելները։ Տրանսպորտային միջոցների դռների կողպեքների անսարքության պատճառով դռները կարող են ամուր չփակվել, ընդ որում՝ անվտանգության էլեկտրոնային համակարգն այդ մասին չի տեղեկացնում վարորդին»,- նշվում է վարչության զեկույցում։

 

Մեքենաները հետ կկանչեն դեկտեմբերի 24-ից։ Ընկերությունն անվճար կփոխի անսարք մասերը և կվերացնի համապատասխան անսարքությունները։
 

Ճապոնական Nissan ավտոկոնցեռնը Չինաստանից հետ է կանչում «լյուքս» դասի մոտ 3.000 ավտոմեքենա