«Одноклассники» կայքում անվճար կինոթատրոն է բացվել

16:09 • 12.12.13

Ռուսական «Одноклассники» սոցկայքը նոր ծառայություն է ներկայացրել՝ տնային տեսադիտումների ծառայություն։ Ներկայում առցանց կինոթատրոնում հասանելի է ավելի քան 30 հայրենական արտադրության սերիալ (ավելի քան 10.000 սերիա), սակայն շուտով՝ մինչև տարեվերջ, կհայտնվեն ինչպես արտասահմանյան սերիալներ, այնպես էլ գեղարվեստական ֆիլմեր, գրում է hitech.vesti.ru-ն։

 

Ինչպես հայտնել է սոցկայքի մամուլի խոսնակ Իլյա Գրաբովսկին, առցանց կինոթատրոնն անվճար կլինի։ Վաստակել կամ կոնտենտի համար իրավատերերին վճարել սոցկայքի ղեկավարությունը նախատեսում է ֆիլմերից առաջ գովազդ ցուցադրելով։

 

Գրաբովսկին հպարտացել է նաև տեսադիտումների վիճակագրությամբ. եթե 1 տարի առաջ օրական 22 մլն հոլովակ էին դիտում, ապա այժմ այդ թիվը գերազանցում է 64 մլն-ը։ «Տեսանյութ» բաժինը սոցցանցում հայտնվել է 2011-ին։
 

«Одноклассники» կայքում անվճար կինոթատրոն է բացվել