Դերասանների մահվան մասին թվիթներն ամենատարածվածն են եղել 2013-ի Twitter-ում

14:09 • 12.12.13

Դերասաններ Քորի Մոնթեյթի և Փոլ Ուոքերի մահվան մասին թվիթներն ամենատարածվածն են եղել 2013-ի Twitter-ում, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով այդ սոցկայքի հրապարակած տվյալները:

 

Ամռանը կանադացի դերասան Մոնթեյթի մահվան մասին թվիթը 394 հազար «ռեթվիթ» էր ունեցել և 390 հազար անգամ օգտատերերի կողմից ավելացվել ընտրված հաղորդագրությունների ցուցակում:

 

Երկրորդ ամենատարածվածը «Ֆորսաժ» ֆիլմի աստղ Փոլ Ուոքերի մահվան մասին թվիթն է եղել, ունեցել է 395 հազար «ռեթվիթ» և 100 հազար մարդու կողմից ավելացվել ընտրված հաղորդագրությունների ցուցակում:

 

Հեշթեգերի կտրվածքով ամենահայտնիներն են եղել #music-ը, #tcot-ը («tcot»-ը հապավում է «top conservatives on twitter»-ից, վերաբերում է ամերիկացի պահպանողական քաղաքական գործիչներին), #nowplaying-ը, որով մարդիկ նշում են այն, ինչ լսում են տվյալ պահին:

 

2012-ին տարվա թվիթ էր ճանաչվել Բարաք Օբամայի «Եվս 4 տարի»-ն` ընտրությունից հետո: Հավաքել էր 800 «ռեթվիթ»:

 

Դերասանների մահվան մասին թվիթներն ամենատարածվածն են եղել 2013-ի Twitter-ում