Հարավային Կորեայում Samsung-ը պարտվել է Apple-ի դեմ դատը

12:33 • 12.12.13

Հարավային Կորեայում սմարթֆոնների հարավկորեական արտադրող Samsung Electronics-ը պարտվել է իր գլխավոր մրցակից Apple ընկերության դեմ դատը, հայտնում է forbes.ru-ն՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը։

 

Սեուլի կենտրոնական շրջանի դատարանը հաստատել է, որ Apple-ը չի խախտել հարավկորեական ընկերության արտոնագրերը։

 

Դատարանի որոշումը ևս մեկ պարտություն էր Samsung-ի համար, որը բազմամիլիարդանոց արտոնագրային պատերազմներ է վարում ավելի քան 10 երկրների դատարաններում, այդ թվում նաև ԱՄՆ-ում և Ճապոնիայում։
 

Հարավային Կորեայում Samsung-ը պարտվել է Apple-ի դեմ դատը