Unicode-ը խնդրել է ռուբլու նշանի համար չօգտագործել հայկական այբուբենի «Ք» տառը
Unicode-ը խնդրել է ՌԴ Կենտրոնական բանկին ռուբլու նշանի համար չօգտագործել հայկական այբուբենի 36-րդ տառը՝ Ք-ն (U+0554), որն առաջին հայացքից նման է ռուսական արժույթի նշանին: Այդ մասին ասված է կոնսորցիումի հաղորդագրության մեջ, գրում է lenta.ru-ն:
Ռուբլու նոր գրաֆիկական նշանին նվիրված քննարկմանը մասնակցել է նաև Մայքլ Էվերսոնը՝ նոր նշաններ շրջանառության մեջ դնելու բազմաթիվ առաջարկների հեղինակը: Նա նշել է, որ արդեն աշխատում է ռուբլու նոր նշանը Unicode-ում ներառելու ուղղությամբ:
Ռուսաստանի բանկը ռուսական արժույթի գրաֆիկական նշանը պաշտոնապես հաստատել է դեկտեմբերի 11-ին: Կենտրոնական բանկի կայքում քննարկման էր դրվել հինգ տարբերակ, ընտրված նշանի համար ձայն է տվել քվեարկողների 61 տոկոսը:










