Հավատացե՛ք ինքներդ ձեզ, և դուք նոր Apple կստեղծեք. Սթիվ Վոզնյակ (տեսանյութ)

18:00 • 12.12.13

Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը կիսվել է ընկերություն ստեղծելու իր փորձով, ներկայացնում է rbc.ru-ն։

 

«1970-ականներին ես ինքս էի համակարգիչ հավաքում։ Դա իմ սիրելի զբաղմունքն էր։ Իսկ հետո եկավ իմ ընկերը (Սթիվ Ջոբս) և ասաց՝ արի ստեղծենք ընկերություն և վաճառենք քո համակարգիչները։ Մենք այդպես էլ արեցինք։ Եվ այդպես հայտնվեց Apple Computers ընկերությունը»,- հիշում է հայտնի գործարարը։

 

Վոզնյակը խորհուրդ է տալիս հավատալ սեփական ուժերին. «Մի կարծեք, թե ցանկացած հարցի պատասխան հնարավոր է գտնել գրքում։ Պետք է իմանալ, թե ինչպես են ուրիշները լուծում խնդիրները։ Սակայն խելացի մարդը հասկանում է, որ ցանկացած խնդիր կարելի է լուծել տարբեր կերպ»։

 

Apple-ի համահիմնադիրը նշել է, որ երբ սեփական նախագծերի վրա աշխատում ես հաճույքով, զվարճանալու համար, մարդիկ ասում են, որ դա ոչինչ չարժե, ոչ մեկին պետք չէ։ Սակայն եթե դա պետք է քեզ, այն արդեն թանկ արժե։

«Կյանքի գործը միշտ էլ սկսվում է փոքրիկ տնային նախագծից»,- ասում է Վոզնյակը։

 

«Հավատացե՛ք ձեզ։ Նայե՛ք բոլոր տեխնոլոգիական ընկերություններին։ Դուք նույնպես կարող եք նման բան ստեղծել»,- հավելել է Սթիվ Վոզնյակը։

 


 

Հավատացե՛ք ինքներդ ձեզ, և դուք նոր Apple կստեղծեք. Սթիվ Վոզնյակ (տեսանյութ)