Ալկոհոլի սահմանափակ օգտագործումը կարող է երկարացնել կյանքը
Տեխասի համալսարանը հայտարարել է, որ ալկոհոլը երկարացնում է կյանքը, սակայն դրական է ազդում միայն ալկոհոլի սահմանափակ կիրառումը: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ 55-65 տարեկան մոտ 1000 մարդու շրջանում անցկացված վերլուծությունը, որը տևել է մոտ 20 տարի, պարզել է, որ օրական 1-3 բաժին ալկոհոլը կատարյալ ծավալ է:
Հետազոտության ընթացքում շատ խմող մարդկան 60%-ը և ընդհանրապես՝ ալկոհոլ չօգտագործած մարդկանց 69%-ը մահացել են: Իսկ սահմանափակ խմողների թվում նման մարդկանց թիվը կազմում էր 41%:










