Ճապոնական ռոբոտն ընդունելության քննություններ է հանձնել և «ընդունվել»

12:14 • 13.12.13

Ճապոնիայում արհեստական ինտելեկտի կրող ռոբոտը հանձնել է համալսարանի ընդունելության քննություններն ու «ընդունվել», հայտնում է The Japan News-ը:

 

Խոսքը Տորոբո-կուն անվանումով ռոբոտի մասին է, որը փորձնական քննություններ է հանձնել Համալսարանական ընդունելության թեստերի ազգային կենտրոնում: Արդյունքները եղել են այնպիսին, որ նա կկարողանար ընդունվել Ճապոնիայի համալսարանների 80 տոկոսի դեպքում` 579-ից 403-ը: Նշվում է, որ խոսքը մասնավոր համալսարանների մասին է: Իր արդյունքով նա կարող էր ընդունվել նաև 1 պետական համալսարան:

 

Ռոբոտն առանձնապես լավ է հանձնել մաթեմատիկայի քննությունը, սակայն նրանից շատ ջանք են պահանջել անգլերենի և ճապոներենի թեստերը, որոնց դեպքում տեքստի խոր ընկալում է հարկավոր: Ռոբոտը հաջողել է նաև Ճապոնիայի և համաշխարհային պատմության թեստերում:

 

Ընդհանուր առմամբ, ռոբոտը 7 առարկայից 45 միավոր է հավաքել, ինչը գերազանց է համարվում:
 

Ճապոնական ռոբոտն ընդունելության քննություններ է հանձնել և «ընդունվել»