Ծննդաբերելու համար լավագույն տարիքը. հետազոտություն

12:43 • 13.12.13

Շվեդ գիտնականները կարծում են, որ կնոջ համար երեխա ունենալու լավագույն տարիքը մինչև 30-ն է, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:


Եվ սա այն դեպքում, երբ Եվրոպայում շատ ժամանակակից կանայք դրա մասին մտածում են 30-35 տարեկանում:

 

Գիտնականները, սակայն, համարում են, որ դա շատ սխալ է և կարող է բարդություններ առաջացնել կանանց համար: 35-ից հետո կանանց մոտ նվազում է հաջող բեղմնավորման հավանականությունը և աճում վաղաժամ ծննդաբերելու, մեռելածնության վտանգը:

 

Կարոլինայի համալսարանի հետազոտողների տվյալներով՝ 30-34 տարեկանում ծննդաբերող կանանց մոտ նման բարդացումների ռիսկն աճում է 20%-ով, ի տարբերություն 25-30 տարեկանում ծննդաբերածների:

 

Ընդ որում` 30-ից հետո ի հայտ եկող բարդացումները կապված չեն այնպիսի գործոնների հետ, ինչպիսին են ծխելը կամ ավելորդ քաշը:
 

Ծննդաբերելու համար լավագույն տարիքը. հետազոտություն