Երկիր մոլորակի ջուրը կսկի գոլորշիանալ միլիարդ տարի հետո
Գիտնականները պարզել են, որ մինչ Երկիր մոլորակը կզկվի օվկիանոսներից, կանցնի 10 անգամ ավել ժամանակ, քան կարծում էին նախկինում: Բնակելի գոտին՝ մոլորակների ուղեծրերի երևակայելի տարածաշրջանները, որոնք պտտվում են աստղերի շուրջը, կարող է ավելի ընդարձակ լինել, քան ենթադրվում էր նախկինում:
Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն՝ այս եզրակացությանն են եկել կլիմայի մոդելավորմամբ զբաղվող ֆրանսիացի գիտնականները: Այս հարաբերական նոր հասկացությունը աստղագիտության ոլորտում ի հայտ է եկել Արեգակնային համակարգում մի շարք նոր մոլորակների հայտնաբերումից հետո:
Աստղային էվոլյուցիայի առկա մոդելների համաձայն՝ Արևի ընդլայնան և ջերմացման պարագայում Երկրի ջերմաստիճանը կսկսի աճել մինչև որոշակի ճգնաժամային կետի հասնելը, որի ժամանակ կսկսվի ջրի գոլորշիացման գործընթացը: Եվ ինչքան շատ տաքանա Երկիրն, այնքան շատ գուր կգոլորշիանա:
Սակայն այս ջերմացման գործընթացը հավերժական չէ և ավարտվելու է նրանով, որ Երկրի վրա գոյություն ունեցող ջրի ողջ պաշարը գոլորշիանալու է՝ առանձին մոլեկուլների տեսքով անհետանալով տիեզերքում:










