Հնէաբանները հայտնաբերել են մարդու ամենահին հետքերը Հյուսիսային Ամերիկայում
Բրիտանացի և մեքսիկացի հնէաբանները պարզել են Մեքսիկայի հյուսիսում հայտնաբերված քարացած մարդկային մնացորդների տարիքը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Westerndigs-ին, նրանք հնագույնն են, որ հայտնաբերվել են Հյուսիսային Կովկասում:
Մատնահետքերի տարիքը հնարավոր է դարձել որոշել ուրանային թվագրման շնորհիվ: Այն նախատեսում է ուրանի և ֆտորի իզոտոպերի պարունակության անալիզ:
Մատնահետքերը հայտնաբերվել էին 1961 թվականին՝ մայրուղի կառուցելիս, սակայն այդ ժամանակ հնարավոր չէր եղել պարզել դրանց տարիքը: Նոր աշխատանքի հեղինակներն սկսել են որոնել վայրը, որտեղ գտել են մատնահետքերը: Այս աշխատանքների արդյունքում հնարավոր է դարձել հայտնաբերել նաև այլ՝ 11 մատնահետքեր:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նոր հայտնագործության տարիքը կազմում է մոտ 7.000 տարի, իսկ 1961 թվականի գտածոների տարիքը կազմում է առնվազն՝ 10.500 տարի:










