«Խելացի» ժամացույցներին փոխարինելու են գալիս «խելացի» մատանիները, որոնցով կարելի է զանգեր կատարել և իմանալ ժամը (լուսանկարներ)

00:06 • 13.12.13

«Խելացի» ժամացույցների թողարկումից 6 ամիս անց ինժեներներն անցում են կատարում բարձր տեխնոլոգիական սարքավորման նոր փուլի:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ ինժեներները «խելացի» մատանի են ստեղծել, որը պատրաստված է չժանգոտվող պողպատից: Smarty Ring կոչվող սարքավորումը հնարավոր է միացնել սմարթֆոնին Bluetooth-ի միջոցով՝ համապատասխան ծրագիր կիրառելով:


Լուսային ցուցիչներով էկրանը լուսավորվում է, երբ այն կրողը էլեկտրոնային, տեքստային հաղորդագրություն կամ Facebook-ից ու Twitter-ից ծանուցում է ստանում: Գաջեթի լուսադիոդները վառվում են նաև հեռախոսազանգեր ստանալիս:


Մատանին կարելի է կիրառել նաև որպես հեռակառավարման վահանակ: Այն համալրված է Bluetooth 4.0 սենսորով, որը միանում է ցանկացած Android կամ iOS սարքավորման՝ հատուկ Smarty Ring ծրագրի միջոցով, որը թույլ է տալիս փոխել Smarty Ring-ի պրոֆիլը և ժամային գոտին:

 

Մատանուն միացված սմարթֆոնով զանգ ստանալիս այն կրողը կարող է պատասխանել կամ անջատել զանգը՝ օգտագործելով մատանու կողային ստեղները: Սարքի միջոցով կարելի է նաև զանգեր կատարել համարի արագ հավաքման հրահանգների միջոցով:

 

 

 

«Խելացի» ժամացույցներին փոխարինելու են գալիս «խելացի» մատանիները, որոնցով կարելի է զանգեր կատարել և իմանալ ժամը (լուսանկարներ)