ԱՄՆ-ում StarCraft-ի խաղացողին պրոֆեսիոնալ մարզիկ են ճանաչել

11:03 • 13.12.13

StarCraft 2 խաղի պրոֆեսիոնալ խաղացող Կիմ Դոնգ Հվանը, որը հայտնի է Violet կեղծանունով, ԱՄՆ մուտք գործելու 5-ամյա մարզական վիզա է ստացել։ Դա թույլ կտա կիբերմարզիկին շարունակել մարզումներն առանց կորեական բանակում ծառայելու անհրաժեշտության, գրում է hitech.vesti.ru-ն։

 

Ականատեսների խոսքով՝ լսելով ամերիկյան իշխանությունների որոշման մասին՝ կորեացի Հվանը հուզվել է։ Նախկինում Հրվ. Կորեայի ողջ պատմության ընթացքում միայն մեկ պրոֆեսիոնալ խաղացող է կարողացել ԱՄՆ մուտք գործելու մարզական վիզա ստանալ։

 

Հարավային Կորեայում բոլոր տղամարդիկ պարտավոր են ծառայել բանակում, սակայն Հվանը խոստովանում է, որ այդ տարբերակն իր համար անընդունելի է, քանի որ զինված ուժերում նա չի կարող ավելի շատ ժամանակ տրամադրել իր սիրելի կիբերսպորտին։

 

Հետագա 5 տարիների ընթացքում նա իրավունք ունի ապրել և աշխատել ԱՄՆ-ի տարածքում։ Կորեացի մարզիկին վիզա ստանալու հարցում օգնել է StarCraft խաղի հեղինակ Blizzard ընկերությունը։
 

ԱՄՆ-ում StarCraft-ի խաղացողին պրոֆեսիոնալ մարզիկ են ճանաչել