XIX դարում տեղի ունեցած երկրաշարժերի մեծ մասը չի գրանցվել

01:25 • 13.12.13

Ըստ գիտնականների հետազոտությունների՝ XIX դարում տեղի ունեցած երկրաշարժերի մոտ կեսը, որոնց մագնիտուդը գերազանցել է 8,5-ը, չեն գրանցվել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:


Այժմ հետազոտվում են պատմական արխիվները, որպեսզի տեղեկություններ հայտնաբերվեն անհայտ երկրաշարժերի մասին: 

Գիտնականները կարծում են, որ XVIII և XIX դարերում տեղի ունեցած երկրաշարժերի մեծամասնության մասին ոչինչ հայտնի չէ: Ենթադրվում է, որ երկրաշարժերը չեն գրանցվել, որովհետև սեյսմոմետրերն ստեղծվել են միայն 1900 թվականին:
 

XIX դարում տեղի ունեցած երկրաշարժերի մեծ մասը չի գրանցվել