YouTube-ն այս տարի գովազդից 5.6 մլրդ դոլար կաշխատի. eMarketer

16:51 • 13.12.13

Ամերիկյան eMarketer ընկերության կանխատեսման համաձայն՝ այս տարի YouTube-ի՝ գովազդի շնորհիվ վաստակած գումարը կհասնի 5.6 մլրդ դոլարի, որից ընկերության շահույթը կկազմի 2 մլրդ։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, եթե մասնագետների կանխատեսումներն արդարանան, ապա այդ ցուցանիշը զգալի կգերազանցի Google-ի սեփականությունը հանդիսացող ժամանցային կայքի անցած տարվա ցուցանիշները։

 

Emarketer-ի վերլուծաբանների կարծիքով՝ եկող տարիներին գովազդի հաշվին YouTube-ի գոյացած շահույթը կշարունակի աճել։
 

YouTube-ն այս տարի գովազդից 5.6 մլրդ դոլար կաշխատի. eMarketer