Instagram-ում հաղորդագրություններ են հայտնվել

12:30 • 14.12.13

Instagram-ը վերջապես լիարժեք սոցիալական կայք է դարձել։ Եթե նախկինում օգտատերերը կարող էին միայն տեղադրել իրենց լուսանկարները և հավանել ուրիշի լուսանկարներն ու հոլովակները, ապա այժմ նրանք կարող են միմյանց հաղորդագրություններ ուղարկել, գրում է «Комсомольская правда»-ն։

 

Հաղորդագրությունների փոխանակումը կապված է լուսանկարների հետ։ Լուսանկարի մշակումից հետո այն հնարավոր կլինի ուղարկել մեկ կամ մի քանի մարդու (ոչ ավել քան 15 մարդու)։ Այդ մարդկանց հետ էլ հետագայում հնարավոր կլինի նամակագրական կապ հաստատել։

 

Նամակագրության մասնակիցները կարող են իմանալ, թե ով է կարդացել իրենց հաղորդագրությունները։ Նրանք, ովքեր չեն հայտնվի այդ ցուցակում, չեն կարող տեսնել լուսանկարը և նամակագրությունը։

Հավելվածը ցույց կտա նաև, թե ընկերներից ովքեր են կայքում։
 

Instagram-ում հաղորդագրություններ են հայտնվել