Իրանը երկրորդ կապիկն է ուղարկել տիեզերք
Իրանը երկրորդ կապիկն է ուղարկել տիեզերք, գրում է lenta.ru-ն: Համաձայն հաղորդագրության, որը շաբաթ տեղադրվել է իսլամական հանրապետության նախագահի կայքում, թռիչքը բարեհաջող է անցել, Ֆարգամ մականունով կապիկն արդեն վերադարձել է` կենդանի և անվնաս:
Ինչպես նշվում է, թռիչքի համար առաջին անգամ օգտագործվել է հեղուկ վառելիքով հրթիռակիր: Թե երբ է տեղի ունեցել իրադարձությունը, հաղորդագրությունից պարզ չէ, որևէ այլ մանրամասներ չեն հաղորդվում;
Առաջին անգամ Իրանը կապիկ էր ուղարկել տիեզերք 2013 թվականի հունվարին:
2013 թվականի սեպտեմբերին երկրի իշխանությունները հաղորդել էին, որ հաջորդ կենդանին, որ կուղարկվի տիեզերք, կարող է դառնալ պարսկական կատուն:










