Չինական լուսնագնացը իջել է Լուսնի վրա

18:19 • 14.12.13

Չինական «Յույտու» («Լուսնային նապաստակ») լուսնագնացն այսօր բարեհաջող հասել է Լուսնին։


Ինչպես տեղեկացնում է Лента.ру-ն՝ Associated Press գործակալության հղումով, չինական պետական հեռուստաընկերությունն ուղիղ եթերում ցուցադրել է լուսնագնացի արած առաջին կադրերը։

 

«Յույտուն» Լուսնի վրա վայրէջք է կատարել «Չանյէ-3» տիեզերական սարքից։
 

Լուսնագնացն արբանյակի վրա աշխատելու է 3 ամիս։ Այն համալրված է արևային մարտկոցներով, նավիգատորներով և տեսախցիկներով, ռենտգենային և այլ սարքավորումներով։
 

Չինաստանը ԱՄՆ-ից և ԽՍՀՄ-ից հետո երրորդ երկիրն է, որը կարողացել է Լուսնի վրա հաջողությամբ տիեզերական սարք իջեցնել։

 

Չինական լուսնագնացը իջել է Լուսնի վրա