Facebook-ը ստեղծում է նոր ալգորիթմ, որն ամեն ինչ կիմանա օգտատիրոջ մասին՝ նրա լուսանկարներից
Աշխարհի խոշորագույն սոցկայքը՝ Facebook–ը, պատրաստվում է դառնալ իր օգտատերերից յուրաքանչյուրի լավագույն ընկերը՝ նրա մասին իմանալով ամեն ինչ, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ սոցկայքն օգտատերերի մասին տեղեկություններ կհավաքի՝ հիմնվելով նրանց լուսանկարների վրա։
Օրինակ՝ սոցկայքը հնարավորություն կունենա իմանալ ինչ խմիչքներ են նախընտրում օգտատերերը, որտեղ են նրանք մեկում հանգստի և այլն։
Ըստ բրիտանական պարբերականի, Facebook-ը Նյու Յորքի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում, ստեղծում է նոր լաբորատորիա, որտեղ կմշակվի հատուկ ալգորիթմ։
Այն հիմնվելով օգտատերերի նախասիրությունների վրա՝ ֆեյսբուքյան նրա լրահոսում առավելապես կներառի իր հետաքրքրությունների շրջանակում եղած գովազդներն ու նորությունները։
Այդպիսով, սոցկայքն ավելի հետաքրքիր ու կարևոր նշանակություն կունենա 1 միլիարդից ավելի օգտատերերի առօրյայում։










