Գիտնականները բացահայտել են մարդու ԴՆԹ-ի երկրորդ գաղտնի կոդը. հետազոտություն
Գիտնականները բացահայտել են ԴՆԹ-ի ներսում գտնվող երկրոդ գաղտնի կոդը, որը հրահանգներ է ուղարկում բջիջներին այն մասին, թե ինչպես են գեները վերահսկվում:
Ինչպես ներկայացնումէ Russia Today-ը՝ Science ամսագրում հրապարակված հոդվածին հղումով, զարմանալի հայտնագործությունը թույլ կտա նոր դռներ բացել հիվանդությունների ախտորոշման և բուժման համար՝ համաձայն նոր ուսումնասիրությունների:
Գենետիկ կոդի 40 տարի առաջ հայտնաբերումից հետո գիտնականները կարծում էին, որ այն միայն նկարագրում է սպիտակուցների կազմը:
Վաշինգտոնի համալսարանի գիտնականների խմբի իրականացրած հետազոտության արդյունքում կատարած բացահայտումը ցույց է տալիս, որ գենոմները (օրգանիզմի բոլոր գեների ամբողջություն) կիրառում են գենտիկ կոդը երկու առանձին լեզուներով գրելու համար:
Գիտնականները բացահայտել են, որ երկրորդ լեզուն հրահանգում է բջիջներին, թե ինչպես են գեները վերահսկվում: Այն այսքան երկար ժամանակ գաղտնի է մնացել, քանի որ գենետիկ լեզուները գրվել են մեկը մյուսի վրա, ինչպես մեկնաբանում են գիտնականները:
Նրանք բացահայտել են, որ գենետիկ կոդը կիրառում է 64 տառից բաղկացած այբուբեն, որոնց մի մասն առնչվում է սպիտակուցների, մյուս մասը՝ գեների վերահսկմանը: Հենց գեները վերահկող «կոդոն» կոչվող տառերը կարող են օգնել բժիշկներին վերծանել մարդկային գենոմի փոփոխություններն ու հիվանդությունների բուժման եղանակներ գտնել։










