Նոր Mercedes-Benz E63 AMG S-ը վաճառքի է հանվել $102 000-ով (լուսանկարներ)

23:02 • 15.12.13

Mercedes-Benz-ը ներկայացրել է E63 AMG S մոդելի գինը, որը վաճառքի է հանվել 102 հազար դոլարով, այս մասին տեղեկացնում է Luxlux.net-ը:
 

Մեքենան առանձնանում է իր կառուցվածքային տարրերի շնորհիվ՝ ածխածնային մանրաթելից պատրաստված թափք, մոխրագույն ալյումինե, թեթև անվահեծեր, սև կաշվից պատրաստված սրահ և բարձրորակ աուդիոհամակարգ:


Մեքենան զինված է 8 մխոցային երկտուրբո ճնշման համակարգով շարժիչով՝ 5.5 լիտր աշխատանքային ծավալով, որը կարող է զարգացնել 577 ձիաուժ հզորություն, ինչը հնարավորություն է տալիս մեքենային 100 կմ/ժամ արագությունը զարգացնել 3.6 վայրկյանում:


Փոխանցման տուփը թույլ է տալիս ընտրել 3 կասեցման համակարգերից մեկը՝ Comfort, Sport, Sport Plus: Mercedes-Benz-ն առաջատար է համարվում անվտանգության համակարգերի ստեղծման ոլորտում:


Մեքենայի տեխնիկական հնարավորությունները ներառում են նաև լուսադիոդային լուսարձակները, բախման մասին զգուշացնող Assist, Attention Assist 2.0 համակարգերը և անվտանգության բարձիկները:

 

 

 

Նոր Mercedes-Benz E63 AMG S-ը վաճառքի է հանվել $102 000-ով (լուսանկարներ)