Համաշխարհային օվկիանոսի մակարդակը գալիք 70 տարիներին կբարձրանա 62 սմ-ով. հետազոտություն

15:03 • 15.12.13


Ավստրալացի
գիտնականների անցկացրած ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ գալիք 70 տարվա ընթացքում համաշխարհային օվկիանոսի մակարադակը կբարձրանա 62 սմ-ով, իսկ 2200 թ. դրությամբ այդ ցուցանիշը կհասնի 2.5 մ-ի։

 
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, սա նշանակում է, որ բազմաթիվ առափնյա քաղաքներ կանգնած են վերացման վտանգի տակ։


Գիտնականները
նախազգուշացնում են, որ մարդն իր սխալ գործունեության հետևանքով արթնացրել է «քնած հսկային», և որ համաշխարհային օվկիանոսի մակարդակը չի դադարի բարձրանալ մինչև որ կհասնի ներկայիս ցուցանիշից 8-9 մ-ով ավելի։


Մասնագետները
հաշվարկների համաձայն, վերացման վտանգի տակ գտնվող քաղաքներում բնակվում է 600 մլն մարդ, որոնց հետագա սերունդների կյանքը, փաստորեն, հարցականի տակ է։
 

 

 

Համաշխարհային օվկիանոսի մակարդակը գալիք 70 տարիներին կբարձրանա 62 սմ-ով. հետազոտություն