Նորվեգիայում հայտնաբերվել է աշխարհի ամենաերկար քարայրը. Euronews (տեսանյութ)

14:40 • 16.12.13

Աշխարհի ամենաերկար քարայրը, որտեղ, ըստ ամենայնի, դեռևս մարդու ոտք չի դրվել, հայտնաբերվել է Նորվեգիայի հյուսիսում, հայտնում է Euronews-ը։

 

Ենթադրվում է, որ քարայրն ունի 1 մլն տարվա պատմություն։ Հետաքրքրական է, որ 3.7 կմ երկարությամբ լաբիրինթոսը հայտնաբերել են մի խումբ ընկերներ, որոնց մոտ տեղանքն ուսումնասիրելու հետաքրքրություն է առաջացել, երբ նրանք տեսել են երկնքից արված որոշ լուսանկարներ։ Դրանք նորվեգացիներին տարօրինակ են թվացել, և նրանք որոշել են ուսումնասիրել տեղանքը։

 
Գիտնականները մտադիր են ձյունը հալչելուն պես քարայրը հետազոտել ու նոր չափումներ անել։

 


 

Նորվեգիայում հայտնաբերվել է աշխարհի ամենաերկար քարայրը. Euronews (տեսանյութ)