Չինական «Նեֆրիտե ճագարն» առաջին լուսանկարներն է ուղարկել Լուսնից (լուսանկարներ)

11:22 • 16.12.13

Անցած 37 տարվա ընթացքում Լուսնի վրա բարեհաջող վայրէջք կատարած առաջին լուսնագնացը լուսանկարներ է ուղարկել Երկրի բնական արբանյակից։

 

Ինչպես հայտնում է rosbalt.ru կայքը, չինական արտադրության «Նեֆրիտե ճագար» սարքը Լուսնի վրա բարեհաջող վայրէջք է կատարել երեկ։

 

Լուսնագնացի նպատակն է ուսումնասիրել Երկրի բնական արբանյակի երկրաբանական կառուցվածքը։ Վեցակնանի սարքը կարողանում է տեղաշարժվել 200մ/ժ արագությամբ ու բարձրանալ 30 աստիճան թեքությամբ տարածքներ։ «Նեֆրիտե ճագարը» Լուսնի վրա կմնա առնվազն 3 ամիս։

 

Այսպիսով՝ Չինաստանը ԽՍՀՄ-ից ու ԱՄՆ-ից հետո դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որի արտադրած սարքը բարեհաջող վայրէջք է կատարել Լուսնի վրա։

 

    http://wscdn.bbc.co.uk/worldservice/assets/images/2013/12/15/131215194713_china_moon_rover_464x261_ap.jpg

 


 

Չինական «Նեֆրիտե ճագարն» առաջին լուսանկարներն է ուղարկել Լուսնից (լուսանկարներ)