Հիսուսն ամենահայտնի մարդն է պատմության մեջ. նոր ծրագրի բացահայտումները

00:32 • 16.12.13

Համացանցի նոր որոնողական ծրագրի համաձայն՝ Հիսուս Քրիստոսն ամենահայտնի և ամենակարևոր մարդն է մարդկության պատմության մեջ, որին հաջորդում են Նապոլեոն Բոնապարտը, ապա Մուհամեդ մարգարեն:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ ԱՄՆ-ում մշակված համակարգչային ծրագիրը համացանցում փնտրում է հայտնի մարդկանց մասին գրված կարծիքներ և արտահայտություններ և հատուկ ալգորիթմ կիրառելով՝ որոշում է, թե ինչքան հայտնի ու կարևոր նրանք կլինեն իրենց մահից 200 տարի հետո:


Ծրագրի կողմից ամենաբարձր տեղում գնահատված բրիտանացին Ուիլյամ Շեքսպիրն է, որը հայտնվել է չորրորդ տեղում, որին հաջորդել են ԱՄՆ նախագահներ Աբրահամ Լինկոլնը՝ հինգերորդ, և Ջորջ Վաշինգտոնը՝ վեցերորդ տեղերում:


Ցուցակի 7-րդ հորիզոնականում է հայտնվել Ադոլֆ Հիտլերը, 8-րդ տեղում՝ Արիստոտելը, 9-րդ-ում՝ Ալեքսանդր Մեծը, իսկ 10-րդ տեղում՝ ԱՄՆ մեկ այլ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը:


 

Հիսուսն ամենահայտնի մարդն է պատմության մեջ. նոր ծրագրի բացահայտումները