Ինչ կլինի, եթե 27 տարվա Mac համակարգիչը միացվի ժամանակակից համացանցին (տեսանյութ)

17:34 • 16.12.13

Keacher.com կայքի բլոգերներից մեկը որոշել է հետաքրքիր փորձարկում անցկացնել և 27 տարվա վաղեմության Mac համակարգիչը միացնել ժամանակակից համացանցին ու տեսնել, թե այդ ամենի արդյունքն ինչ կլինի։

 

Ինչպես նշում է Bussines Insider-ը, համակարգչի համար 27 տարին շատ լուրջ թիվ է ու հավասարազոր է մարդկային կյանքի 100 տարվան։ Դա նույն բանն է, թե 1913թ. ծնված մարդը հայտնվի մեր օրերում և ստիպված լինի օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, օրինակ՝ սմարթֆոններից։

 

Սակայն բլոգերը հին համակարգիչը համացանցին միացնելու համար ստիպված է եղել շատ ջանք գործադրել. նա ստիպված է եղել համակարգիչը միացնել Raspberry Pi PC-ին, որն էլ կարողացել է «թարգմանել» համացանցը հին Mac-ի համար։

 

Հետաքրքրական է, որ այս ամենից հետո համակարգիչն, այնուամենայնիվ, միացել է համաշխարհային սարդոստայնին։

 


 

Ինչ կլինի, եթե 27 տարվա Mac համակարգիչը միացվի ժամանակակից համացանցին (տեսանյութ)