Կյանքից հեռացել է լեգենդար դերասան Փիթեր Օ’Թուլը

09:58 • 16.12.13

82 տարեկանում կյանքից հեռացել է կինոյի լեգենդ համարվող իռլանդական ծագումով բրիտանացի դերասան Փիթեր Օ’Թուլը, հայտնում է RBC Daily-ն:

 

Օ’Թուլը հայտնի էր դարձել 1962-ին, Լոուրենս Արաբացու դերով՝ համանուն ֆիլմում։ Նա բոլորից շատ է «Օսկարի» ներկայացվել` 8 անգամ, սակայն այդպես էլ չի արժանացել արձանիկի: 2003-ին Ամերիկյան կինոակադեմիան, այնուամենայնիվ, նրան շնորհել է պատվավոր «Օսկար»` կինոյի զարգացման գործում ներդրման համար, սակայն ի սկզբանե դերասանը հրաժարվել է ընդունել մրցանակը:

 

Ժամանակակից հանդիսատեսին նա հայտնի է «Տրոյա» ֆիլմում իր դերակատարումով: 2012-ին Օ’Թուլը նկարահանվել է իր վերջին ֆիլմում և հայտնել կարիերայի ավարտի մասին:

 

Դերասանի ներկայացուցիչը հայտնել է, որ նա մահացել է դեռ շաբաթ օրը հիվանդանոցում տևական հիվանդությունից հետո: