Բանգկոկի առևտրային կենտրոնը ամենահայտնի վայրն է օգտատերերի շրջանում. Instagram-ը ամփոփել է 2013թ.-ը
Instagram կայքն ամփոփել է տարին և ներկայացրել այն վայրերի ցանկը, որտեղից առավել հաճախ են նկարներ տեղադրվել։ Ցուցակը հրապարակվել է հավելվածի պաշտոնական բլոգում, գրում է hitech.newsru.com-ը։
2013թ. ցուցակը գլխավորել է Բանգկոկի խոշոր առևտրային համալիրը՝ կինոթատրոնով և Սիամ Պարագոն ակվարիումով։ Նախորդ տարվա առաջատար՝ Թաիլանդի Սուվարնաբհումի միջազգային օդանավակայանը հայտնվել է 9-րդ տեղում։
Բացի այդ, լավագույն տասնյակից դուրս է մնացել Էյֆելյան աշտարակը, իսկ նրա փոխարեն ցուցակում հայտնվել են այնպիսի տեսարժան վայրեր, ինչպես Walt Disney World-ը, Նյու Յորքի Կենտրոնական այգին կամ Լաս Վեգասի Բելաջիո շատրվանները։
1. Սիամ Պարագոն, առևտրային կենտրոն, Բանգկոկ, Թաիլանդ
2. Թայմս-սքուեր, Նյու Յորք
3. Դիսնեյլենդ, Կալիֆոռնիա
4. Բելաջիո շատրավաններ, Լաս Վեգաս
5. Դիսնեյուորդ, Ֆլորիդա
6. Սթեյփլս կենտրոն, Լոս Անջելես
7. Նյու Յորքի Կենտրոնական այգի
8. Դոջերս մարզադաշտ, Լոս Անջելես
9. Սուվարնաբհումի օդանավակայան, Բանգկոկ, Թաիլանդ
10. Հայ Լայն, Նյու Յորք
Instagram-ի հեղինակները խոստովանել են, որ «զարմացել են՝ տեսնելով, թե ինչպես է հավելվածը տարածվում այնպիսի երկրներում, ինչպես Ինդոնեզիա, Ռուսաստան և Բրազիլիա»։
Այն փաստը, որ լուսանկարների 60%-ն արվում է ԱՄՆ-ի սահմաններից դուրս, նրանց ստիպել է կազմել նաև աշխարհի այն քաղաքների ցուցակը, որտեղ առավել շատ են հրապարակվում Instagram-լուսանկարները։
1. Նյու Յորք, ԱՄՆ
2. Բանգկոկ, Թաիլանդ
3. Լոս Անջելես, ԱՄՆ
4. Լոնդոն, Մեծ Բրիտանիա
5. Սան Պաուլո, Բրազիլիա
6. Մոսկվա, Ռուսաստան
7. Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
8. Սան Դիեգո, ԱՄՆ
9. Լաս Վեգաս, ԱՄՆ
10. Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ










