Նստակյաց աշխատանքը և ոչ ճիշտ սննդակարգը հանգեցնում են երիկամային անբավարարության. հետազոտություն
Ամերկացի գիտնականները, հետազոտելով 84 հազար ամերիկացիների մոտ առաջացած երիկամային խնդիրները, պարզել են, որ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել սննդակարգին և ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:
Ինչպես ներկայացնում է Rosbalt.ru-ն`VladTime կայքին հղումով, հետազոտության ղեկավար բժիշկ Մեթյու Սորենսենը հայտնել է, որ մի շարք էական գործոնների վերլուծությունը բացահայտել է, որ ֆիզիկական ակտիվությունը 30 տոկոսով նվազեցնում է երիկամներում քարի կամ այլ խանգարումների առաջացումը:
Ըստ գիտնականների՝ ամենօրյա զբոսանքը կամ չափավոր տեմպով վազքը հիանալի արդյունք կտան: Փորձագետների կարծիքով՝ շաբաթական մեկ ժամվա քայլքը 0.5 տոկոսով նվազեցնում է երիկամային անբավարարության արագացման գործընթացը: Բժիշկներն ուշադրություն են հրավիրում նաև սննդակարգի վրա` նշելով, որ օրական 2.2 հազարից ավելի կալորիաների օգտագործումը 42 տոկոսով մեծացնում է երիկամներում քար ունենալու վտանգը:










