Մարիխուանայի օգտագործումը քայքայում է գլխուղեղի կառուցվածքը. հետազոտություն

21:22 • 17.12.13

Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարիխուանա տեսակի թմրամիջոցի պարբերաբար օգտագործումը 3 տարվա ընթացքում հանգեցնում է մարդու ուղեղի կառուցվածքի խանգարմանը, որի հետևանքով վատթարանում է նաև հիշողությունը:


Ինչպես ներկայացնում է Rosbalt.ru-ն` վկայակոչելով հետազոտության արդյունքները, տվյալ փոփոխությունները բարդացնում են ուսման և սովորական սոցիալական փոխազդեցության գործընթացը:

 

Ինչպես գրում է VladTime կայքը` Հյուսիսարևմտյան համալսարանին կից Ֆայնբերգյան բժշկական դպրոցի մասնագետները հետազոտություն են անցկացրել 97 մարդկանց շրջանում, որոնց թվում եղել են 20 տարեկան երիտասարդներ, ովքեր կանոնավոր մարիխուանա են օգտագործել, բայց թողել են երկու տարի առաջ, շիզոֆրենիայով տառապողներ և առողջ մարդիկ: Հետազոտողները մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի շնորհիվ պարզել են, որ գլխուղեղի` հիշողության համար պատասխանատու հատվածը քայքայվել է մարիխուանա օգտագործողների մոտ:

 

Հետազոտության հեղինակ Մեթյու Սմիթը հայտնել է, որ խանգարումները գլխուղեղի աշխատանքում պահպանվում են մարիխուանայի օգտագործումը թողնելուց հետո էլ, առնվազն՝ մի քանի տարի:
 

Մարիխուանայի օգտագործումը քայքայում է գլխուղեղի կառուցվածքը. հետազոտություն