Փարիզում Apple-ի խանութից մի քանի տասնյակ հազար եվրոյի ապրանք են գողացել

18:01 • 17.12.13

Ֆրանսիայում 3 հանցագործներ կողոպտել են Apple ընկերության խանութը և տարել մի քանի տասնյակ հազար եվրո ընդհանուր արժողությամբ ապրանք, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։


Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Ֆրանսիայի կենտրոնական հատվածի Իվելին թաղամասում գտնվող խանութում։


Երեք անհայտ անձիք ներխուժել են առևտրի կենտրոնում գտնվող Apple-ի բաժին։ Նրանք անցել են խանութի սրահի միջով դեպի պահեստ, որտեղից վերցրել են վաճառքի համար նախատեսված ապրանքներ, այնուհետև դուրս են եկել ետևի դռնից։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։


Գնահատել հանցագործների հասցրած վնասը դեռ չի հաջողվել, սակայն հայտնի է, որ գողացված դյուրակիր համակարգիչների, պլանշետների և բջջային հեռախոսների արժեքը կարող է հասնել մինչև մի քանի տասնյակ հազար եվրոյի։ Այժմ հանցագործության հետաքննությամբ զբաղվում է տեղի ոստիկանությունը։

 

Փարիզում Apple-ի խանութից մի քանի տասնյակ հազար եվրոյի ապրանք են գողացել