650 ձիաուժ, 100 կմ/ժամը՝ 2.5 վայրկյանում. հաջորդ սերնդի Porsche 960-ը կներկայանա 2015-ին (լուսանկար)
Հաջորդ սերնդի Porsche 960-ի թափքը կպատրաստվի ալյումինից, ածխածնի մանրաթելից, պողպատից, տիտանից և մագնեզիումից: Սուպերքարի դեբյուտը տեղի կունենա 2015-ի աշնանը՝ Ֆրանկֆուրտի 66-րդ ավտոսրահի շրջանակներում:
Ինչպես ներկայացնում է Luxlux.net-ը՝ Porsche 960-ը զինված կլինի 8 մխոցային ներքին այրման շարժիչով, որի աշխատանքային ծավալը կկազմի 3.9 լիտր: Չորս տուրբինների և երկու միջանկյալ հովացման համակարգերի շնորհիվ շարժիչը կարող է զարգացնել 650 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժամ արագությունը մեքենան կզարգացնի 2.5 վայրկյանում:
Porsche 960-ի նոր մոդելը չի արտադրվի սահմանափակ քաղնակությամբ, իսկ սերիական նմուշն աշխարհին կներկայանա 2017-ին: Ենթադրաբար մոդելի գինը կկազմի շուրջ 400 հազար դոլար:













