LG-ն ներկայացրել է Google-ի առաջին մոնիտոր-համակարգիչը

21:39 • 18.12.13

LG-ն այս շաբաթ ներկայացրել է Chromebase կոչվող մոնիտորը, որն իրենից ներկայացնում է սովորական մոնիտոր-համակարգիչ, ինչպիսին Apple-ի iMac-ն է:


Ինչպես ներկայացնում է Business Insider-ը՝ այն աշխատում է Google-ի Chrome OS օպերացիոն համակարգով՝ ստեղծված Chrome վեբ բրաուզերի հիման վրա: Համակարգիչն ունի 21.5 դյույմ անկյունագծքվ HD էկրան, 16 գեգաբայթ հիշողություն և 1.3 մեգապիքսել ճակատային տեսախցիկ՝ նախատեսված վիդեո-չատի համար:


Սա առաջին «բոլորը՝ մեկում» անհատական համակարգիչն է, որն աշխատում է Chrome OS համակարգով: Chrome OS-ը փոքր ինչ տարբեր է Windows և Mac OS X համակարգերից: Այն պահանջում է օնլայն լինել ամեն ինչի համար: Թեև հնարավոր է ֆայլերը պահել համակարգչում, ավելի լավ է` ֆայլերի պահպանման համար կիրառել Google Drive առցանց հիշողության ծառայությունը, որը շատ նման է Dropbox-ին:


LG-ն դեռևս չի հայտարարել Chromebase-ի արտադրության մեկնարկի կամ գնի մասին: Համակարգիչը պաշտոնապես կներկայացվի սպառողական էլեկտրոնիկայի ցուցադրության ժամանակ՝ հունվարին:
 

LG-ն ներկայացրել է Google-ի առաջին մոնիտոր-համակարգիչը