Google-ը հրապարակել է 2013թ. ամենաորոնվող մարդկանց և իրադարձությունների ցանկը
Google որոնողական համակարգն ամփոփել է ընթացիկ տարվա արդյունքները՝ հրապարակելով մարդկանց անուններ, որոնք այս տարի ամենաշատն են հայտնվել ռեսուրսի որոնման տողում, գրում է filmpro.ru-ն:
Դերասաններ Քորի Մոնթեյնը և Փոլ Ուոքերը կյանքից հեռացել են այս տարի. Մոնթեյնը մահացած է հայտնաբերվել հուլիսին՝ հյուրանոցի համարում, Ուոքերը մահացել է նոյեմբերին՝ ավտովթարից: Նրանք Google-ի ցանկում զբաղեցրել են, համապատասխանաբար, երկրորդ և չորրորդ տողերը: Ռեյթինգի առաջատարը Նելսոն Մանդելան է՝ Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահը, որը մահացել է դեկտեմբերի 5-ին 95 տարեկան հասակում:
Երրորդ տեղում է հայտնվել iPhone 5s-ը, որը ներկայացվել է այս տարվա սեպտեմբերին: Հինգերորդ տեղը զբաղեցրել է ինտերնետ-մեմ Harlem Shake-ը, որը տարածում է ստացել YouTube-ում նույնանուն տեսանյութի հայտնվելուց հետո: Այնուհետ հաջորդում է բոստոնյան մարաթոնի մասին տեղեկությունը, որի ընթացքում ապրիլի 15-ին պայթյուններ տեղի ունեցան:
Արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթի երեխան, Samsung Galaxy S4-ը և PlayStation 4-ը զբաղեցրել են հաջորդ երեք տեղերը:
Ամենաորոնվածների տասնյակը եզրափակում է Հյուսիսային Կորեան, որտեղից լուրեր են ստացվել երգչուհու և երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի ազգական Չան Սոն Տհեկի մահապատիժների մասին:
1. Նելսոն Մանդելա,
2. Փոլ Ուոքեր,
3. iPhone 5s,
4. Քորի Մոնթեյն,
5. Harlem Shake,
6. բոստոնյան մարաթոն,
7. թագավորական երեխա,
8. Samsung Galaxy S4,
9. PlayStation 4,
10. Հյուսիսային Կորեա։










