Գլոբալ տաքացման հետևանքով փոփոխվում է Երկրի առանցքը

08:35 • 18.12.13

Ամերիկյան Օսթինում գտնվող Տեխասի համալսարանի գիտնականներից Ցզյանլի Չենը և նրա գործընկերները ցույց են տվել, որ սառցադաշտերի և սառցե վահանների հալվելու հետևանքով փոփոխվում է Հյուսիսային բևեռի դիրքը: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Հայտնի է, որ Երկրի առանցքը կանգնած չէ 1 տեղում: Նրա տատանումներն առաջանում են 433 օր տևող այսպես կոչված՝ չանդլերյան շարժման և տարեկան տատանումների պատճառով, որոնք կապված են Արևի շուրջը Երկրի պտույտի հետ: Եթե դուրս բերենք այս բաղադրիչները, ապա կմնա միայն երկարատև դրեյֆ, որը գիտնականները կապում են զանգվածների աստիճանական վերաբաշխման հետ:


Հետազոտությունները, որոնք արվում են 1899 թվականից, ցույց են տալիս, որ Հյուսիսային բևեռը տարեկան 10սմ–ովհարավ է գնում 70-րդ միջօրեականին զուգահեռ, սակայն 2005 թվականից այն սկսել է շարժվել դեպի արևելք: 2005 թվականից հետո այն հասցրել է տեղափոխվել 1.2 մետրով:

 

Գլոբալ տաքացման հետևանքով փոփոխվում է Երկրի առանցքը