Շապիկ, որն անհնար է կեղտոտել. ամերիկացի ուսանողի նորույթը (լուսանկարներ, տեսանյութ)
Փաթել անունով ամերիկացի մի ուսանող փնթի ու ալարկոտ մարդկանց համար ստեղծել է այնպիսի մի շապիկ, որն ուղղակի անհնար է կեղտոտել։ Ինչպես նշում է Daily Mail-ը, անգամ, եթե դրա վրա Coca-Cola, կետչուպ, թանաք կամ կարմիր գինի թափվի, այն միևնույն է՝ մաքուր կմնա։

Շապիկն արտաքուստ չի տարբերվում մյուս սովորական շապիկներից, սակայն կարված է պոլիեսթերային մանրաթելից, որը նախքան օգտագործվելը պահվել է հատուկ քիմիական նյութերի խառնուրդում՝ դրա շնորհիվ դառնալով ջրակայուն։

Միևնույն ժամանակ շապիկը որևէ վնաս չի պատճառում մաշկին ու չի գրգռում այն։ Չկեղտոտվող շապիկները վաճառքում կհայտնվեն մայիսին, դրանց 1 հատը կարժենա 50 դոլար։











