Օբաման հանդիպել է Apple, Google, Yahoo և այլ ՏՏ ընկերությունների թոփ մենեջերների հետ

12:49 • 18.12.13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է Apple, Google, Yahoo, Microsoft, Twitter, Facebook և այլ ՏՏ ընկերությունների թոփ մենեջերների հետ՝ համացանցի օգտատերերին լրտեսելու հարցը քննարկելու նպատակով, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։

 

Հանդիպումն անցկացվել է փակ ռեժիմով և տևել է ավելի քան 2 ժամ։

 

«Մենք նրան կոչ ենք անում առավել ագրեսիվ գործել բարեփոխումների հարցում»,- ասվում է ՏՏ ընկերությունների հայտարարության մեջ, որը հրապարակվել է Օբամայի հետ հանդիպումից հետո։

 

Իսկ Սպիտակ տան հայտարարությունում նշվում է, որ «նախագահը հստակ հասկացրել է, որ հավատում է բաց, անվճար և նորարարական ինտերնետին»։ Օբաման լսել է զրուցակիցների խորհուրդները և խոստացել ուսումնասիրել նրանց առաջարկները, ընդգծել է Սպիտակ տունը։
 

Օբաման հանդիպել է Apple, Google, Yahoo և այլ ՏՏ ընկերությունների թոփ մենեջերների հետ