Samsung-ն աշխատանքի է ընդունել Apple Store-ի դիզայներին

16:10 • 18.12.13

Samsung ընկերությունն աշխատանքի է ընդունել իր մրցակից Apple ընկերության ավագ դիզայներ Թիմ Գաջելին, ով մասնակցել է Apple Store մանրածախ խանութների արտաքին տեսքի ձևավորմանը, գրում է hitech.vesti.ru-ն։

 

Նա հաստատվել է Samsung-ի մանրածախ առևտրի հարցերով գլխավոր մենեջերի և փոխնախագահի պաշտոնում։ Նոր գործատուն հաստատել է Գաջելի նշանակումը, սակայն չի նշել, թե հատկապես ինչն է ներառված նրա պարտականությունների շրջանակում։

 

Գաջելին աշխատանքի ընդունելը պայմանավորված է ԱՄՆ-ի մանրածախ շուկայում առավել ամուր հաստատվելու Samsung-ի ցանկությամբ։ Այժմ ընկերության արտադրանքը հիմնականում վաճառվում է բջջային օպերատորների խանութների միջոցով։
 

Samsung-ն աշխատանքի է ընդունել Apple Store-ի դիզայներին