Մասնագետները կանխատեսում են մարդկային ինքնության կործանումը մտավոր հաղորդակցության տեխնոլոգիաների էվոլյուցիայի դեպքում
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայության գաղտնալսման ժամանակակից մեթոդները կարող են չնչին թվալ այն բանի համեմատ, թե ինչ կլինի մարդկության հետ, երբ մի քանի տարի անց հաղորդակցական տեխնոլոգիաներն ու նյարդաբնախոսությունը (նյարդաֆիզիոլոգիա) հնարավոր դարձնեն մտավոր հաղորդակցությունը:
Ինչպես փոխանցում է Rosbalt.ru-ն` ներկայում այս ուղղությամբ մի շարք ուսումնասիրություններ են կատարվում: Օրինակ՝ IBM-ը (International Business Machines) աշխատում է այն ծրագրի ուղղությամբ, որը թույլ կտա «սովորեցնել» հեռախոսին՝ հավաքել այն մարդու հեռախոսահամարը, ում ցանկանում է զանգահարել հեռախոսի տերը` առանց ձեռքերը գործի դնելու:
Մտավոր ազդակների օգնությամբ արդեն հնարավոր է շարժել համակարգչային մկնիկի սլաքն ու տվյալների բազայում գտնել որևէ անձի: Համենայն դեպս՝ մտքեր գուշակելը դեռևս երևակայական է:
Սակայն եթե հեռազգայությունը (տելեպատիա) իրականություն դառնա, ապա այդ կապը հնարավոր կլինի կոտրել, եթե դրա սեանսները կոդավորված լինեն: Համենայն դեպս՝ նման հեռահաղորդակցությունը, հավանաբար, քվանտային կլինի, ինչպես հաղորդում է Newsru-ն:
Տեխնոլոգիաների էվոլյուցիան, հատկապես՝ իմացական ոլորտում, համեմատելի է ատոմի հետ, որը պատմական դեր կարող է կատարել ինչպես մեծ նվաճումների, այնպես էլ՝ ահավոր աղետների համար:










